Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՆԱՏՕ-ն կոնսուլտացիաներ է սկսում Վրաստանում ուսումնական կենտրոնի բացման շուրջ. Վերշբոու

ՆԱՏՕ-ն կոնսուլտացիաներ է սկսում Վրաստանում ուսումնական կենտրոնի բացման շուրջ. Վերշբոու

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն մոտ ժամանակներս ակտիվ կոնսուլտացիաներ կսկսի Վրաստանում Վարժանքների միավորված կենտրոնի բացման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի հետ կայացած հանդիպումից հետո:

«Մենք քննարկեցինք խորհրդականների հիմնական թիմի ձեւավորման ընթացքը, որոնք կհավաքվեն մի քանի ամսից եւ կսկսեն աշխատել Վարժանքների միավորված կենտրոնի ստեղծման մանրամասների վրա»,- ասել է Վերշբոուն: Նա նշել է, որ ուսումնական կենտրոնում պատարստություն կանցնեն ոչ միայն վրացի զինվորականները, այլեւ դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչները:

«Նախ եւ առաջ պետք է որոշվի ոչ միայն կենտրոնի գտնվելու վայրը, այլեւ նրա խնդիրները, առաքելությունն ու նպատակները, նաեւ այն, թե ինչպես կենտրոնը դարձնել ավելի արդյունավետ, քանի որ այնտեղ պատրաստություն են անցնելու Վրաստանի զինված ուժերի զինծառայողները եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինուժերի ներկայացուցիչները»,- ընդգծել է Վերշբոուն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը երկօրյա այցով Թբիլիսի է ժամանել հունվարի 29-ին: Այցի հիմնական նպատակը Վրաստան-ՆԱՏՕ գործակցության փաթեթի իրագործման մոնիթորինգն է: Վերշբոուն արդեն հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, եվրաինտեգրացման հարցերի պետնախարար Դավիթ Բաքրաձեի, պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am