Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ում հուսով են, որ Վրաստանի վարժական կենտրոնը կբացվի տարեվերջին

ՆԱՏՕ-ում հուսով են, որ Վրաստանի վարժական կենտրոնը կբացվի տարեվերջին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հույս Է հայտնել, որ Վրաստանի հետ համատեղ վարժական կենտրոնը կսկսի գործել ընթացիկ տարվա վերջին, եւ նշել Է, որ վարժանքներին կարող են մասնակցել ոչ միայն դաշինքի անդամները, այլեւ նրա բոլոր գործընկեր երկրներն ու դաշնակիցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Վերշբոուն հունվարի 29-ին երկօրյա այցով ժամանել Է Թբիլիսի: Այցի գլխավոր նպատակը ՆԱՏՕ-Վրաստան գործակցության փաթեթի իրագործման մոնիթորինգն Է:

«ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը համակարծիք են, որ կենտրոնը պետք Է սկսի գործել տարեվերջին, ինչը Վրաստանին հնարավորություն կտա ուժեղացնել պաշտպանական անվտանգության սեկտորը: Կենտրոնը բաց կլինի նաեւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների ու գործընկերների համար, քանի որ Վրաստանի աշխարհագրությունը եւ զինված ուժերի բարձր մակարդակը համատեղ եզակի հնարավորություններ են ստեղծում մեծաթիվ խմբերի վարժանքներ անցկացնելու համար»,-հայտարարել Է Վերշբոուն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Թբիլիսիում համատեղ անցկացված բրիֆինգի ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am