Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«The New York Times»-ը հրապարակել է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչի պատասխանը Ադրբեջանի նամակին

«The New York Times»-ը հրապարակել է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչի 
պատասխանը Ադրբեջանի նամակին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր « The New York Times» պարբերականը հունվարի 29-ին հրապարակել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի պատասխանը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի նամակին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, իր նամակում ԼՂՀ ներկայացուցիչը նշում է, որ Ադրբեջանի դեսպանը թվում է թե կոչ է անում ԱՄՆ-ին անտեսել մարդու իրավունքների և ազատությունների դեմ շարունակական արշավն իր երկրում։ Փոխարենը նա առաջարկում է ուշադրությունը սևեռել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վրա, որը մնում է չլուծված Ադրբեջանի ռևանշիստական նկրտումների պատճառով։

«Ըստ երևույթին, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ արյունալի հարձակումների աճի միջոցով է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում և՛ ներքին, և՛ միջազգային ուշադրությունը շեղել իր երկրում ազատությունների և այլակարծության նկատմամբ ճնշումներից: Ադրբեջանական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այդպես այն միայն խորացնում է միջազգային հանրության հետ անջրպետը և հետաձգում տարածաշրջանային խնդիրների լուծումը։

Ադրբեջանը պետք է դադարեցնի երկրում առկա թերություններն արդարացնելու նպատակով պատրվակների, այդ թվում ռազմական սադրանքների օգտագործումը։ Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն ապացուցում է, որ իրական ժողովրդավարությունը հնարավոր է անգամ արտաքին ագրեսիայի մշտական սպառնալիքի պայմաններում»,- ասվում է նամակում։

Ռոբերտ Ավետիսյանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը և ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը շահագրգռված են տարածաշրջանի բոլոր պետություններում, այդ թվում հարևան Ադրբեջանում խաղաղության, բարեկեցության և ժողովրդավարության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am