Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՆԱՏՕ-ն կշարունակի քաղաքական եւ գործնական ուժեղ աջակցություն ցույց տալ Ուկրաինային

ՆԱՏՕ-ն կշարունակի քաղաքական եւ գործնական ուժեղ աջակցություն ցույց տալ Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն կշարունակի քաղաքական եւ գործնական օժանդակություն ցույց տալ Ուկրաինային: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  ասված Է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել Է Բրյուսելում: Հենց այս թեման Է արծարծվել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հանդիպմանը, որը կայացել Է Բելգիայի մայրաքաղաքում:   

«Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավարի հետ կայացած բանակցություններում Ստոլտենբերգն ասել Է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի քաղաքական եւ գործնական ուժեղ օժանդակություն ցույց տալ Ուկրաինային»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ: Բացի այդ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայի հակամարտության կողմերին կոչ Է արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ կատարել Մինսկի համաձայնությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am