Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ ԱԺ-ն նախատեսում է հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունել

ՀՀ ԱԺ-ն նախատեսում է հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող 
հայտարարություն ընդունել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով ազգային փոքրամասնությունների անդամներին` Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է հանդիպման շարժառիթը: Նա տեղեկացրել է, որ իր գործընկերների հետ նախաձեռնել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում եւ դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Նախաձեռնության նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, պաշտպանել մարդու իրավունքները, ինչպեւ նաեւ պայքարել թուրքական ժխտողականության դեմ:

ԱԺ փոխնախագահի խոսքով, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը չի դատապարտել մարդկության դեմ իրականացված նման ոճրագործությունները, մեծ է դրանց կրկնության հնարավորությունը: Նա անընդունելի է համարել 21-րդ դարում դեռեւս առկա ժխտողական քաղաքականությունը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ խորհրդակցել է ԱԺ տարբեր խմբակցություններում ընդգրկված պատգամավորների հետ. հայտարարության նախագծի վերաբերյալ նրանց տեսակետը դրական է: Խորհրդարանը նախատեսում է այն ընդունել առաջիկա գարնանային նստաշրջանի ընթացքում:

Հանդիպման ավարտին հյուրերը համայնքների անունից շնորհակալություն են հայտնել ԱԺ փոխնախագահին սպասված նախաձեռնության համար, ինչպես նաեւ ներկայացրել առաջարկներ, որոնք վերաբերել են հետագա համագործակցությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am