Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ անցած գիշեր արձակել է 4600-ից ավելի կրակոց. ԼՂՀ ՊՆ

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ անցած գիշեր արձակել է 4600-ից 
ավելի կրակոց. ԼՂՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (15արկ) և ՌՊԳ-7 (6) ու ԱԳՍ (32) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4600 կրակոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանն առաջնագծում և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am