Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսրայելը փակել է Հայֆայի և Ռոշ Բինայի օդանավակայանները

Իսրայելը փակել է Հայֆայի և Ռոշ Բինայի օդանավակայանները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը փակել է Հայֆայի և Ռոշ Բինայի օդանավակայաններն՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մերձակա գյուղերի բնակիչները տեղափոխվել են թաքստոցներ:

Լիբանանյան «Ալ Մայադին» գործոակալությունը տեղեկացրել է, որ «Հըզբոլլահ»-ի կողմից իրականացված հարձակման հետևանքով իսրայելցի 15 զինվորներ են սպանվել: «Հըզբոլլահ»-ը պաշտոնապես ստանձնել էր հարձակման պատասխանատվությունը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարել է. «Առաջարկում են մեզ չփորձել, հակառակ դեպքում` իսրայելական բանակը պատրաստ է ուժեղ կերպով գործելու»:

Իսրայելը ռմբակոծում է Լիբանանի Մազարի Շաաբան հողատարածքները:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ իսրայելական բանակի զինվորներ են զոհվել և վիրավորվել Լիբանանի հետ սահմանին հունվարի 28-ին արձակված հակատանկային հրթիռից: Իսրայելական բանակի զինվորներն այդ ժամանակ թունելների որոնողական աշխատանքներ էին իրականացնում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am