Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՀՀ Նախագահը հետմահու պարգևատրեց հայրենիքի սահմանների պաշտպանության ժանանակ զոհված զինծառայողների

ՀՀ Նախագահը հետմահու պարգևատրեց հայրենիքի սահմանների 
պաշտպանության ժանանակ զոհված զինծառայողների

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայկական բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ հետմահու պարգևատրեց հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Նախագահը հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ ցուցաբերած խիզախության համար հետմահու Արիության մեդալով պարգևատրեց զինծառայողներ Խաչատուր Բադասյանին և Վարդան Մկրտչյանին:

Սերժ Սարգսյանից պարգևները ստացան զոհված զինծառայողների հայրերը:

ՀՀ Նախագահի նստավայրում կայացած արարողությանը Սերժ Սարգսյանը հայրենիքի պաշտպանության ժամանակ ցուցաբերած անձնական խիզախության համար հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրեց նաև զինծառայող Մովսես Գասպարյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am