Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կայացավ «Հայոց պատերազմները եւ ռազմարվեստը» մատենաշարի երեք հատորների շնորհանդեսը

Կայացավ «Հայոց պատերազմները եւ ռազմարվեստը» մատենաշարի երեք 
հատորների շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակի տոնի նախօրեին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստտուտը հայոց ռազմարվեստի մասին մատենաշար է ներկայացրել հասարակությանը` այդ կերպ վերարժեւորելով ռազական այն անցյալն ու հմտությունները, որ ունեցել է հայ ժողովուրդը: «Արմենպրես»-ի փոխանցամբ, հունվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած «Հայոց պատերազմները եւ ռազմարվեստը» մատենաշարի երեք հատորների շնորհանդեսը:

«Նախատեսվում է հրատարակել  քառասուն հատոր: Ես այս մատենաշարը նախաձեռնել եմ՝ սկսած այն օրվանից, երբ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դարձա: Քառասուն հատորյակը մեծ հավակնություն  է, այս հատորները կամփոփվեն նաև օտար լեզուներով՝ ռուսերեն և անգլերեն: Սրանով պետք է հպարտանանք, սա պատերազմի մշակույթի դրսևորում է»,- հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ կարեւորեց փաստը` մատենաշարի լույս ընծայումը բանակի տոնին ընդառաջ է կատարվում: Օհանյանի խոսքով՝ հայկական բանակը հաղթանակ է տոնել արցախյան պատերազմում, ինչը նաև անցյալի ունեցած փորձի ուսումնասիրության արդյունք է: «Անցյալի իմացությունը հույժ կարևոր է ներկան և ապագան կերտելու համար:  Հայ ռազմագիտության ուսումնասիրությանը նվիրված նախագծի առաքելություններից են նաև տարբեր տարիքի ընթերցողներին հասցեագրված թեմատիկ թողարկումները, որոնք որոշակի նպաստ են բերում հայ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը»,- ասաց Օհանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am