Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Կարեն Միրզոյանը նամակ է հղել Ուրուգվայի արտգործնախարարին

Կարեն Միրզոյանը նամակ է հղել Ուրուգվայի արտգործնախարարին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հունվարի 26-ին նամակ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, նամակում Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ արտահայտած վճռական դիրքորոշման համար։

«Ձեր ջանքերը, որոնք նպատակաուղղված են խաղաղություն և կայունություն բերելու մեր տարածաշրջան՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա, մեծապես ողջունելի են և խրախուսում եմ մեզ առաջ շարժվել մեր ընտրած ուղիով՝ ապրելու խաղաղության և անվտանգության մեջ, ազատ և ժողովրդավարական պետությունում», - նշված է նամակում։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը Ուրուգվայ` 2011թ. և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օմար Օռիկո Միրալդիի այցը ԼՂՀ` 2012թ., նշանակալիորեն նպաստել են երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը, և հրավիրել է իր ուրուգվայցի գործընկերոջն այցելել Արցախ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am