Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Լարիի փոխարժեքի անկումը շարունակվում Է

Լարիի փոխարժեքի անկումը շարունակվում Է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը վերստին անկում Է ապրել: Մասնագետները մեղադրում են Ազգային բանկին, իսկ շարքային քաղաքացիները՝ կառավարությանը եւ երկրի իրադրությանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Ռեզոնանսի» թերթի վեբ-Էջում անցկացված հարցման արդյունքները, որոնց  համաձայն՝ հարցման մասնակիցների 73 տոկոսն ազգային արժույթի անկման պատճառը համարում Է «Վրաստանի թույլ տնտեսությունը» եւ «իշխանությունների ոչ ճիշտ տնտեսական քաղաքականությունը»:

Ինչպես գրում Է «Ռեզոնանսի» թերթը, դեկտեմբերի վերջին փոքր-ինչ ամրապնդված լարին հունվարին կրկին նվազել Է եւ 27 օրում արժեզրկվել 6 տոկոսով: Եթե 2014 թվականի դեկտեմբերի 31-ին 1 դոլարն արժեր 1,8636 լարի, ապա 2015 թվականի հունվարի 26-ին Վրաստանի ազգային բանկի փոխարժեքով 1 դոլարն արդեն արժեր 1,9962 լարի: Մեկ տարում դոլարի նկատմամբ լարին արժեզրկվել Է 12,6 տոկոսով:  

Կառավարությունում այս արժեզրկման ֆոնին կրկին լավատեսական հայտարարություններ են անում եւ պնդում են, թե լարին շուտով կսկսի ամրապնդվել: Նույնպիսի լավատեսական հայտարարություններ Էին արվում 2014 թվականի դեկտեմբերին, բայց լարին 1,8 նշագծի վրա դիմացավ սոսկ մի քանի օր եւ նոր տարվանից կրկին սկսեց անկում ապրել, նշում Է հրատարակությունը:

«Ռեզոնանսի»-ի վեբ-Էջում հարցմանը մասնակցածների մեծ մասը՝ 38,6 տոկոսը, ազգային արժույթի արժեզրկման գլխավոր պատճառը համարել են «Վրաստանի թույլ տնտեսությունը», 34,6 տոկոսը՝ «իշխանությունների ոչ ճիշտ տնտեսական քաղաքականությունը»: «Ռուս-ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը տեսնում Է 7,6 տոկոսը, իսկ հարցվածների 15,3 տոկոսը լարիի անկումը համարում Է «ամբողջ աշխարհում դոլարի կտրուկ ամրապնդման» հետեւանք»,- գրելԷ հոդվածի հեղինակը, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am