Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախորդ տարի բոլոր ճակատներով հաղթել ենք թշնամուն. Սեյրան Օհանյան

Նախորդ տարի բոլոր ճակատներով հաղթել ենք թշնամուն. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերն իրենց առջեւ դրված խնդիրը` Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը, իրականացնում են բարդ միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների պայմաններում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ հայկական զինված ուժերը իրավիճակի ճշգրիտ գնահատման նախաձեռնողականության եւ նոր մոտեցումների որդեգրման շնորհիվ կարողացել են ոչ միայն պաշտպանել երկրի սահմանները, այլեւ դառնալ բոլոր չափորոշիչներով 21-րդ դարին համապատասխանող բանակ: «Ադրբեջանը շարունակում է գերռազմականացման քաղաքականությունը, իր հասարակությունում ատելություն սերմանելով հայերի նկատամամբ, մերժողական դիրքորոշումը շարունակում ԼՂ բանակցային գործընթացում: Հակառակորդը մեկ տարվա ընթացքում եւ նաեւ այս տարի դիվերսիոն հետախուզական գործողություններ ու դիպուկահարների պատերազմ է իրականացնում, որոնք կրում են դիտավորյալ եւ պլանավորված բնույթ` շոշափել հայկական ուժերի պաշտպանությունը եւ սրել իրավիճակը: Սակայն, ամենաթույլ հաջողության դեպքում Ադրբեջանն ավելի լուրջ քայլեր կկատարեր: Նրանք լուրջ հաջողության չեն հասել, եւ նրանց զսպել է հայ զինվորը: Նախորդ տարի հակառակորդին հաղթեցինք բոլոր ճակատներում եւ մատնեցինք պարտության, ցավոք, ունեցանք նաեւ զոհեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը:

Օհանյանը փաստում է, որ մեկ տարի շարունակ Ադրբեջանն աննախադեպ լարվածության մեջ է պահել ՀՀ-ԼՂՀ սահմանները` պարտադրելով, որպեսզի հայկական կողմը քաղաքական զիջումների գնա: «Տեսնելով, որ հաջողությունների չի հասնում` Ադրբեջանն այս տարի սկսեց ավելի հանդուգն ու լկտի մոտեցամբ, այս անգամ էլ նրանք պարտվեցին: Հայ զինվորն իր տունն է պաշտպանում, նա ազնիվ է եւ հայրենասեր: Մենք չենք կորցրել մենք գտել ենք մեր իրական հերոսներին»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանի խոսքով` հակառակորդ պետությունը տեղեկատվական պայքար էլ է վարում, բոլոր հարթակներում հակահայկական քարոզչությունն առաջ մղում: «Սա լրջագույն վտանգ է տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար: Դրա համար նախորդ տարի ՀՀ պաշտպանական քաղաքականությունը պաշտպանական համակարգի զարգացման եւ ԶՈւ ռազմական կորողությունների ամրացման ու նաեւ միջազգային ինտեգրման ու հավաքական մեխանիզմների զարգացման վրա էր հենված: «Տարվա ընթացքում ձեռքբերումները բազմաթիվ են: Հատուկ չափորոշիչներ են ներդրվել, որոնցով ՀՀ զինված ուժերը չեն զիջում 21-րդ դարի բանակին: Կրթության բարձր մակարդակ կա, սպառազինության եւ վարժանքների առումով նույնպես տարին հաջող էր: Սրանք տեւական գործընթացներ են, որոնց արդյունավետությունն իր խոսքը դեռ կասի: Բանակի ներսում նույնպես փոփոխությունները շատ են: Բռի հրամանատարի կերպարն այլեւս արդիական չէ եւ դուրս է գալիս հայկական զինված ուժերի մտածելակերպից»,- ասաց Սեյրան Օհանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am