Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիճք գյուղում կատարված սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Լիճք գյուղում կատարված սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացի Ա. Իրիցյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 27-ին ձերբակալվել է Լիճք գյուղի բնակիչ Ա. Գորոյանը՝ սպանության կասկածանքով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2015 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 16:05-ին, «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «հոգեվարքային վիճակ՝ հրազենային վնասվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արթուր Յուրիկի Իրիցյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ Իրիցյանին հրազենային վնասվածք է պատճառվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 հատ պարկուճ: Քրեական գործով կազմվել է քննչական խումբ, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ` սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար: Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, նշանակվել մի շարք համալիր փորձաքննություններ, հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց բնակարաններում կատարվել խուզարկություններ։

2015 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 05:30-ին, մեղայականով ներկայացել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Ա. Գորոյանը (ծնված 1986թ.), ով նույն օրը՝ ժամը 06:30-ին, ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am