Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ընթացիկ ձմռանը ռեկորդային ջերմաստիճան է դիտվել

Ընթացիկ ձմռանը ռեկորդային ջերմաստիճան է դիտվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ ձմեռը երկրորդ ամենատաք ձմեռն է Հայաստանում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նման ձմեռ դիտվել է միայն 1966 թվականին:

«Այս ձմեռը 1966-ից հետո երկրորդ ամենատաք ձմեռն էր: 1966 թվականին հունվարին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 17-18 աստիճան, և հունվարի վերջին ու փետրվարի առաջին օրերին Արարարատյան դաշտում դիտվել է ծիրանենու, դեղձենու և այլ պտղատուների ծաղկում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գագիկ Սուրենյանը:

Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալի խոսքով՝ այս տարի օդի ջերմաստիճանը մի փոքր զիջում է 1966 թվականի ջերմաստիճանին, բայց պատմության մեջ է մտնում որպես երկրորդ տաք ձմեռը:

«Ձմռան ընթացում` թե՛ դեկտեմբերին, թե՛ հունվարին, ունեցել ենք ռեկորդային ջերմաստիճաններ: Դեկտեմբերի 30-31-ը Արարտյան դաշտում ջերմաստիճանը բարձրացավ մինչև 13 աստիճան, իսկ Սյունիքի հովիտներում դիտվեց մինչև 22 աստիճան տաքություն: Հաջորդ ռեկորդները գրանցվեցին հունվարի 6-7-ը, երբ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև 15, Տավուշում և Սյունիքում` մինչև 20 աստիճան տաքություն»,-նշեց նա:

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին ցուրտ ներխուժումներ գրեթե չեն դիտվել: «Միայն հունվարին մեկ օր է եղել` հունվարի 8-ին, երբ ձյուն տեղաց: Մնացած օրերին հանրապետությունը գտնվել է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների գոտում, ինչի արդյունքում դեկտեմբեր-հունվարին օդի ջերմաստիճանը բարձր է եղել 4-5 աստիճանով: Եղել են նաև օրեր, որ մինչև 13 աստիճան նորմայից բարձր է եղել»,-հավելեց նա:

Ներկա պահին ձյան ծածկ կա միայն հանրապետության լեռնային շրջաներում` Շիրակում, Կոտայքի լեռնային շրջաններում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Վայոց Ձորի լեռնային շրջաններում: Ձյան ծածկի ամենամեծ բարձրությունը Աշոցքի շրջանում է և հասնում է` 52 սմ-ի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am