Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանը հույս ունի ԵՏՄ-ի հետ պայմանագիր ստորագրել 2015 թվականին

Իրանը հույս ունի ԵՏՄ-ի հետ պայմանագիր ստորագրել 2015 թվականին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հույս ունի 2015 թվականին պարտավորագիր կամ փոխըմբռնման հուշագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ եւ մտադիր Է այդ հնարավորությունն օգտագործել Ռուսաստան իր արտահանումն ավելացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանային:

«Կարծում եմ, որ 2015 թվականին մենք պետք Է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի Իրանը որոշակի տնտեսական շփումներ ունենա ԵՏՄ-ի հետ: Մենք դրա վրա այժմ աշխատում ենք, Իրանը մտադիր Է այդ հնարավորությունն օգտագործել Ռուսաստան եւ այլ երկրներ իր արտահանումն ավելացնելու համար: Հավանաբար հարկավոր Է ստորագրել որեւԷ պարտավորագիր կամ փոխըմբռնման հուշագիր»,-ասել Է Սանային:

Նրա խոսքով՝ Իրանի եւ Ռուսաստանի լիարժեք համագործակցության ճանապարհին կանգնած Է իրանական ապրանքների համար սահմանված բարձր մաքսատուրքերի խնդիրը:

«Կա եւս մեկ խնդիր՝ Ռուսաստան արտահանվող իրանական ապրանքների համար սահմանված բարձր մաքսային սակագները: Իրանն իր ապրանքները Ռուսաստան Է ուղարկում ուղղակիորեն, այլ ոչ թե այլ երկրներով, որոնք սականգային արտոնություններ ունեն: Այդ սակագները բարձր են Իրանի համար: Իրանցի գործարարները հաճախ են մեզ խնդրում՝ նպաստել սակագների նվազեցմանը, նրանք վկայակոչում են Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների օրինակը»,-հավելել Է Իսլամական Հանրապետության դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am