Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ նոր դեսպանը Հայաստան կժամանի առաջիկայում

ԱՄՆ նոր դեսպանը Հայաստան կժամանի առաջիկայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստան կժամանի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Մենք պատրաստվում ենք դեսպան Միլսի ժամանմանը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Երբ նրա ժամանման օրը վերջնականապես հստակեցվի, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,-ասացին դեսպանությունում:  

ԱՄՆ Սենատը 2014թ. դեկտեմբերի 16-ին հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի թեկնածությանը: Միլսը Բեյրութում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Նա իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 1988թ՝ որպես հյուպատոսության աշխատակից Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանատանը։ Ապա վերադարձել է Վաշինգտոն՝ աշխատելու Խորհրդային Միության բաժնում՝ հետագայում դառնալով նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի բաժնի ղեկավար։ Ռիչարդ Միլսը աշխատել է նաև Մալթայում, Իրաքում, Մեծ Բրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում, Իռլանդիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

Միլսը Հայաստանում փոխարինում է Ջոն Հեֆերնին, ով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնն զբաղեցնում էր 2011-ի աշնանից, սակայն արդեն ավարտել է առաքելությունն ու մեկնել երկրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am