Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Արգենտինայի նախագահը կազմացրում Է հատուկ ծառայությունները

Արգենտինայի նախագահը կազմացրում Է հատուկ ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները հայտարարել Է հատուկ ծառայությունները կազմացրելու պլանների մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին, նա խորհրդարանից թույլտվություն կխնդրի այդ քայլի համար:

Հեռուստաուղերձում Կիրշները հայտարարել Է, որ հրամանագիր կստորագրի նոր գերատեսչության ստեղծման մասին: 

Կիրշները որոշել Է այս քայլին դիմել դատախազ Ալբերտո Նիսմանի մահից հետո: Հունվարի 18-ին նրան մեռած են գտել իր բնակարանում: Մարմնի մոտ ընկած Է եղել ատրճանակ: Հետաքննությունն առաջադրել Է ինքնասպանության վարկածը: Ավելի ուշ քննիչները հայտարարել են, որ Նիսմանին կարող Էին հարկադրել հրազենով ինքնասպան լինել:    

Արգենտինայի նախագահը «համոզված Է», որ դատախազի մահն ինքնասպանություն չի եղել: Անցած շաբաթ նա ենթադրել Է, որ այդ իրադարձությունները կարող Էին լինել հատուկ ծառայությունների պլանավորված ակցիան իր կառավարության դեմ:  

«Ինտերֆաքս»-ը հիշեցնում Է, որ Նիսմանը վարում Էր 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործը: Ահաբեկչական գործողությունը դարձել Է խոշորագույնը երկրի պատմության մեջ եւ հանգեցրել 85 մարդու զոհվելու: Դատախազի կարծիքով՝ Կիրշները խոչընդոտում Էր գործի հետաքննությանը եւ խանգարում Էր մեղադրանք առաջադրել պայթյունի իրականացման հետ կապված  իրանցիներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am