Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Երիցյանը մասնակցել է հայոց բանակի 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին

Արմեն Երիցյանը մասնակցել է հայոց բանակի 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունվարի 26-ին տեղի է ունեցել  պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած նիստին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, բազմաթիվ այլ բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ամփոփ տեղեկություններ նախորդ տարվա ընքացքում ՊՆ կողմից իրականացված պաշտպանական միջոցառումների մասին` ուղղված ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականության պահպանմանը: Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել զինված ուժերի զինվորական, սպայական անձնակազմի պատրաստվածությունը, իրականացրած գործողությունները և հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդին չեզոքացնելու գործում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմը:

Պաշտպանության նախարարի կողմից պատվոգրերով, մեդալներով և թանկարժեք նվերներով պարգևատրվել են տարվա ընթացքում լավագույն որակներով աչքի ընկած զինծառայողները, լավագույն զորամասերին հանձնվեցին փոխանցիկ դրոշներ:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր խոսքում շեշտել է, որ հայկական հաղթանակած բանակը վերջին հազարամյակի ընթացքում առաջին անգամ ապահովել է ոչ միայն բարոյական, այլ նաև հողեղեն ու նյութական հաղթանակ, և այդ հաղթանակները պահպանվում են մեր քաջ զինվորականների ամենօրյա խիզախության ու անձնազոհության շնորհիվ:

Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զինվորականներին հայրենիքի պաշտպանության սուրբ գործը պատվով կատարելու համար: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով ՏԿԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով և պատվոգրերով պարգևատրվել են զինված ուժերի մի շարք սպաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am