Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 5 քննիչ. Քննչական կոմիտե

Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 5 քննիչ. Քննչական 
կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին իրականացվել է 26 նախնական ուսումնասիրություն, որից 5-ի արդյունքներով հարուցվել է կարգապահական վարույթ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կարգապահական հանձնաժողովը հաստատել է քննիչի կողմից թույլ տրված իրավախախտման փաստը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով 5 քննիչ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության. 1 ծառայողի նկատմամբ կիրառվել է «լիազորությունների դադարեցում», 1 ծառայողի նկատմամբ՝ «նկատողություն», 3 ծառայողի նկատմամբ՝ «զգուշացում» կարգապահական տույժեր: 8-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 1-ի արդյունքներով նախնական ուսումնասիրությունը դադարեցվել է՝ քննիչի լիազորությունների դադարեցման հիմքով, 12 վարույթ տեղափոխվել է 2015թ։

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովն սկսել է գործել 2014 թվականի նոյեմբերից. կազմը հաստատվել է 2014 թվականի նոյեմբերի 17-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի թիվ 13 Ա հրամանով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am