Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանի ԱԳ նախարարը ԱՄՆ-ում հանդիպում կունենա Ջո Բայդենի հետ

Վրաստանի ԱԳ նախարարը ԱՄՆ-ում հանդիպում կունենա Ջո Բայդենի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին այս շաբաթ առաջին աշխատանքային այցով կուղեւորվի ԱՄՆ, որտեղ կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 26-ին հայտնել Է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:

«Հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 4-ը ներառյալ պլանավորված Է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին աշխատանքային այցը ԱՄՆ: Արեւելյան Եվրոպայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ձեւաչափով պլանավորված Է տիկին Թամարայի հանդիպումը ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Հանդիպումներ են ծրագրված նաեւ Ամերիկայի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ»,-հայտնել Է Կերեսելիձեն:

Բացի այդ, Բերուչաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ-ի ազդեցիկ հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների եւ լրագրողների հետ: «Հանդիպումների գլխավոր թեման կլինի Վրաստանի անվտանգության միջավայրը, մեր երկրի մարտահրավերները, Վրաստանի ու ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության ուղղությունները եւ համագործակցության խորացման հարցերը, «Արեւելյան գործընկերության»՝ այս տարվա մայիսին Ռիգայում կայանալիք գագաթնաժողովը, Վրաստանի ժողովրդավարացման գործընթացը»,-նշել Է Կերեսելիձեն:

Ուղեւորության շրջանակներում Բերուչաշվիլին հունվարի 30-ին ելույթ կունենա Ատլանտյան խորհրդի «Անդրատլանտյան ռազմավարություն Արեւելյան Եվրոպայի համար» խորհրդաժողովում, ինչպես նաեւ կմասնակցի այն բանավեճերին, որոնք պլանավորված են Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS), հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am