Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը նոր աշխատաոճ է որդեգրում շինհրապարակների կազմակերպման հարցում

Երևանի քաղաքապետարանը նոր աշխատաոճ է որդեգրում շինհրապարակների 
կազմակերպման հարցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքում իրականացվող կառուցապատման աշխատանքներում շինարարական հրապարակների կահավորումը քաղաքային միջավայրին ավելի համահունչ դարձնելու նպատակով անցկացված մասնագիտական քննարկումների արդյունքում առաջարկվել է Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ լրացուցիչ պայմաններ սահմանել՝ նախագծերում հստակ ներառելով մի շարք գործոններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Մասնավորապես, առաջարկվել է ներառել շինարարական հրապարակների պատնեշի չափերի և տեսքի, պատնեշից դուրս ժամանակավոր կառուցվող անցուղիների ու դրանց լուսավորության, ինչպես նաև վերամբարձ կռունկների և արդեն կառուցված հարկերի գիշերային լուսավորության ապահովման պայմանները: Բացի այդ, նախատեսվում է շինարարական հրապարակից դուրս ճանապարհային լրացուցիչ նշանների տեղադրում, կառուցապատվող օբյեկտների երկաթբետոնե կմախքի կառուցմանը զուգահեռ փողոցներին անմիջապես հարակից հատվածներում արտաքին լրացուցիչ պաշտպանիչ շերտերի ստեղծում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել և գործընթացը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում: «Շինարարական հրապարակների կազմակերպման հարցում մենք պետք է որդեգրենք նոր աշխատաոճ: Խիստ հսկողություն է պետք սահմանել գործընթացի նկատմամբ և շինարարական կազմակերպություններից հետևողականորեն պահանջել պահպանել սահմանված չափորոշիչները: Այստեղ անելիքներ կան նաև շինարարական փաստաթղթերի տրամադրման ընթացքում:  Կառուցապատողների հետ բացատրական և խորհրդատվական աշխատանքներ տարեք՝ հնարավորին սեղմ ժամկետում Երևան քաղաքում այս նոր մշակույթը ձևավորելու և տեսանելի արդյունք ունենալու համար»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am