Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոսկվայի դատարանը փետրվարի 9-ին քննության կառնի Լեւոն Հայրապետյանի բողոքարկումը

Մոսկվայի դատարանը փետրվարի 9-ին քննության կառնի Լեւոն Հայրապետյանի բողոքարկումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի քաղաքային դատարանը փետրվարի 9-ին քննության կառնի հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքարկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Բասմանյան դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւան:

Ավելի վաղ Բասմանյան դատարանը ձեռնարկատիրոջ տնային կալանքը երկարացրել Է մինչեւ ապրիլի 19-ը: Գործով քննության ժամկետը երկարացվել Է մինչեւ ապրիլի 28-ը:

65-ամյա Հայրապետյանը դրամական միջոցների վատնման եւ լվացման մեջ Է մեղադրվում «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով: Նա ձերբակալվել Էր 2014 թվականի հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր ժամանել Էր Նիցցայից:

Նրան մեղադրանք Է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ եւ 174-րդ հոդվածներով («Ուրիշի ունեցվածքի յուրացումը կամ վատնումը եւ անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լեգալացումը»):

Հետքննությունն այն կարծիքին Է, որ «Բաշնեֆտի» նախկին ղեկավար ՈՒրալ Ռախիմովը, որը նույնպես անցնում Է այս գործով, Հայրապետյանի հետ համատեղ մշակել Է Բաշկիրիայի վառելիքաԷներգետիկական համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման հանցավոր պլան:

Հայրապետյանը ձերբակալվել Է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի խոստովանական ցուցմունքներից հետո, որը ցմահ բանտարկություն Է կրում մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների համար: Դրա հետ մեկտեղ, գործարարի նկատմամբ եւս մեկ քրեական գործ Է քննվում խարդախության վերաբերյալ: Այն հարուցվել Է նախկին սենատոր Իզմեստեւի մոր հայտարարության հիման վրա, որը Հայրապետյանին մեղադրել Է իրենից 700 հազար դոլար հափշտակելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am