Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱՄՆ-ում ձնամրրիկի պատճառով չեղյալ Է հայտարարվել Է ավելի քան 1800 չվերթ

ԱՄՆ-ում ձնամրրիկի պատճառով չեղյալ Է հայտարարվել Է ավելի քան 1800 չվերթ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի արեւելյան ափերին մոտեցող ձնամրրիկն ավիաընկերություններին հարկադրել Է հունվարի 26-ին կտրուկ կրճատել չվերթների թիվը: Ներկայում հայտնի Է, որ չեղյալ Է հայտարարված ավելի քան 1800 չվերթ: United Airlines ավիաընկերությունը պլանավորում Է չեղարկել հունվարի 27-ի բոլոր չվերթները Նյու Յորքի, Բոստոնի, Նյուարքի եւ Ֆիլադելֆիայի  օդանավակայաններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Արեւելյան մի քանի նահանգների ղեկավարությունը կոչ Է արել վարորդներին՝ առաջիկա օրերին հնարավորինս հրաժարվել անձնական փոխադրամիջոցների օգտագործումից:

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա երկու օրը որոշ շրջաններում կարող Է մինչեւ 90 սանտիմետր ձյուն տեղալ: Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն նախազգուշացրել Է, որ վերահաս ձնամրրիկը կարող Է դառնալ «մեգապոլիսի պատմության մեջ ամենաուժգիններից մեկը կամ նույնիսկ ամենաուժգինը», եւ համաքաղաքացիներին խնդրել Է դրսեւորել զգոնություն:

Վատ եղանակի գոտում կհայտնվի շուրջ 30 միլիոն մարդ Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Քոնեքթիքութի, Փենսիլվանիայի, Մասաչուսեթսի եւ Մենի նահանգներում: Կոմունալ ծառայությունները պատրաստել են ամբողջ ձյունամաքրիչ տեխնական եւ ռեագենտնգերի պաշար են տեսել:

Նյու Յորքի բնակիչներն արդեն սկսել են պատրաստվել այն բանին, որ ստիպված են լինելու մի քանի օր մնալու տանը. խանութներում երկար հերթեր են գոյացել մթերքների համար: Շատ մարդիկ նաեւ խմելու ջրի, լապտերիկների, մոմերի եւ մարտկոցիկների պաշար են տեսնում ջրի եւ Էլեկտրականության ընդհատումների դեպքերի համար: 

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ ԱՄՆ-ի հյուսիս - արեւելքը ցուրտ ցիկլոնի իշխանության տակ կգտնվի մինչեւ հունվարի 27-ի երեկոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am