Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը և ԵՄ-ն քննարկում են համագործակցությունը շարունակելու ուղիները

Հայաստանը և ԵՄ-ն քննարկում են համագործակցությունը շարունակելու ուղիները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Եվրոպական միությունը համատեղ քննարկում են համագործակցությունը շարունակելու նոր իրավական հիմքեր ձևավորելու հարցը: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք Եվրամիության հետ քննարկում ենք համագործակցության համար իրավական հիմք ձևավորելու հարցը, որովհետև երկու կողմերն էլ ցանկություն ունեն շարունակել, խորացնել և զարգացնել համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ թե Եվրամիությունը, թե Հայաստանը հայտարարել են համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու իրենց ցանկության մասին: «Վերջերս Բրյուսելում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության 15-րդ խորհրդաժողովի ընթացքում Եվրոպական միության ներկայացուցիչներն ինձ ասում էին, որ ցանկանում են Հայաստանի հետ շարունակել համագործակցությունը և դրա համար հարկավոր է գտնել իրավական հիմքը, որը չի խանգարի Հայաստանի՝ այլ ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությանը: Կարող եմ ասել, որ մենք ընդհանուր միասնական ձգտում ունենք շարժվել առաջ»,- նշեց նախարարը:

2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի ժամանակ Հայաստանն ու Եվրամիությունըհանդես եկան հայտարարությամբ` շարունակելու համագործակցությունը այն ոլորտներում, որոնք չենհակասի Հայաստանի` ԵՏՄ-ի հետ համագործակցությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am