Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

2015-ը դժվար տարի կլինի ըմբիշների համար

2015-ը դժվար տարի կլինի ըմբիշների համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի կարծիքով, հայ ըմբիշներին 2015 թվականին դժվար մրցաշրջան է սպասում:

«Հայաստանի այս առաջնությանը մասնակցում էին գրեթե բոլոր ուժեղ ըմբիշները: Եզրափակիչներն անցկացնելուց հետո կկազմենք հավաքականը, որն էլ հանրապետությունը կներկայացնի միջազգային մրցաշարերում: 2015 թվականը մեզ համար շատ կարևոր է: Հենց այս տարի պետք է Օլիմպիական վարկանիշ ձեռք բերենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Ենոքյանը:

Վերջինիս խոսքով, հիմնական մրցաշարում անակնկալներ չեն եղել. «Հենվելու ենք այն մարզիկների վրա, ովքեր իրենց ցույց կտան գորգի  վրա»,-եզրափակեց փոխնախագահը:

Վանաձորում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարգադրությամբ մրցաշարին չեն մասնակցում աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը: Մրցաշարին մասնակցեցին ավելի քան 120 ըմբիշներ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am