Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՀ և ԼՂՀ սահմաններում անցած գիշեր համեմատաբար հանգիստ է եղել

ՀՀ և ԼՂՀ սահմաններում անցած գիշեր համեմատաբար հանգիստ է եղել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ և ԼՂՀ սահմաններում անցած գիշեր համեմատաբար հանգիստ է եղել, նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների թուլացման միտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Անցած գիշեր ՀՀ և ԼՂՀ սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ: Հրադադարի ռեժիմի խախտումները թուլացման միտում ունեն: ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները լիովին վերահսկվում են իրավիճակը»,-ասված է ՊՆ մամուլի խոսնակի գրառման մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am