Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայում հրադադարի խախտման կապակցությամբ. Օբամա

ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայում հրադադարի խախտման 
կապակցությամբ. Օբամա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն խիստ անհանգստացած է Ուկրաինայում վերջին շրջանում հրադադարի խախտման դեպքերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հնդկաստանի վարչապետ Նարենդրո Մոդիի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք խիստ անհանգստացած ենք վերջերս արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ, որն իրականացնում են ռուսամետ ուժերը ռուսական կողմի աջակցությամբ, ռուսական տեխնիկայով, ռուսական կողմի ֆինանսավորմամբ, ռուսական զինծառայողների օգնությամբ»,-հայտարարել է նա:

Նրա խոսքերով, ԱՄՆ-ն շարունակելու է տնտեսական և դիվանագիտական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: «Մենք շարունակելու ենք այն քաղաքականությունը, որը վաղուց ենք որդեգրել, և որը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացմանն է ուղղված: Մենք շարունակելու ենք խորհրդատվությունները մեր գործընկերների հետ, հատկապես եվրոպացիների, որպեսզի համոզվենք, որ նրանք այդ հարցում կիսում են մեր տեսակետը»,-ասել է Օբաման:

Մոսկվան, միաժամանակ, ոչ մեկ անգամ է հայտարարել, որ ընդհանրապես ոչ մի առնչություն չունի Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, աշխարհազորայիններին ռազմական տեխնիկա չի տրամադրել, կապ չունի ուկրաինական ներպետական ճգնաժամի հետ և ցանկանում  է, որ Ուկրաինան հաղթահարի քաղաքական և տնտեսական ճգնաժամը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am