Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Ուկրաինան ավելացնում է ռազմական ներկայությունը երկրի հարավ-արևելքում

Ուկրաինան ավելացնում է ռազմական ներկայությունը երկրի հարավ-արևելքում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Զինված ուժերը երկրի հարավ-արևելքում նախատեսվող ուժային գործողությունների անցկացման նպատակով ավելացնում են իրենց պահուստների թիվն այդ տարածքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրավիրած հրատապ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը: «Մենք համակարգում ենք պահուստները, հիմնում ենք ինժեներական կառույցներ, տեղադրում ենք հակառակորդի ոչնչմացման համար նախատեսված հրետանի»,-հայտարարել է նա:

Ավելի վաղ` հունվարի 22-ին, Ուկրաինայի նախագահը հրամայել էր զինվորական միավորումները կենտրոնացնել եկրի հարավ-արևելքում նախատեսվող հատուկ գործողության իրականացման վայրում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am