Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրու Սբ. Աստվածածին եկեղեցում Ավետիսյանների հոգիների հանգստության համար մատուցվեց պատարագ

Գյումրու Սբ. Աստվածածին եկեղեցում Ավետիսյանների հոգիների հանգստության 
համար մատուցվեց պատարագ

ԳՅՈՒՄՐԻ, 25  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Սբ. Աստվածածին, կամ, ինչպես ժողովուրդն է կոչում «Յոթ վերք» եկեղեցում, հունվարի 25-ին` առավոտյան ժամերգությունից հետո, մատուցվեց պատարագ՝ հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների հոգիների հանգստության համար: Պատարագին, որը մատուցվեց Շիրակի թեմի քահանա Տեր Շիրակ ավագ քահանա Առաքելյանի ձեռամբ,  մասնակցում էին ոչ միայն Ավետիսյանների ընտանիքի հարազատները, այլ նաեւ հարյուրավոր գյումրեցիներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կրկին կատրավեց հոգեհանգստյան կարգ:

Եկեղեցում, իր առաջնորդական խոսքով դիմելով պատարագին ներկա բոլոր գյումրեցիներին,  Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կոչ արեց հետեւել Պողոս առաքյալի՝ «ուրիշների համար աղոթելու և ուրիշների համար Տիրոջից թողություն հայցելու» ցուցմանը: «Երբ աղոթում ենք ուրիշի համար, այդ ուրիշը դադարում է ուրիշ լինել ու դառնու է մեր հարազատը եւ, եթե բոլորը հարազատ են, հարազատության զգոցողությունը կբերի խաղաղության ու հանդարտության: Հիմա առաջնայինը աղոթելն է, եւ ոչ միայն մեր համար, այլ ուրիշի: Մեզ այնպիսի փորձություն բաժին ընկավ, որ բոլորս՝ առանց առաքյալի այս խոսքն իմանալու, ապրեցինք այն. աղոթեցինք մարդկանց համար, որոնք կարծես թե հարազատ չէին:

Ամենադաժան պահին, երբ կարծես չկար սփոփանք՝ այլ միայն հուսահատություն, ապրեցինք միասնականություն ու համերաշխություն: Այսպիսի փորձությունների պահերին մեր ժողովուրդը ենթագիտակցական  խորքերից հանում է քրիստոնեկան արժեքները, որոնք կարծես ուրիշ ժամանակ չես տեսում ու չես զգում, ինչը նշանակում է, որ մենք մեր արյամբ ենք  քրիտոնյա, մեր ենթագիտակցությամբ ենք քրիստոնյա՝ ամենաիրական ու ամենաճշմարտի իմաստով. ուրիշի ցավն ընդունեցինք որպես մեր իսկականը եւ մխիթարվեցիքն՝ ուրիշին մխիթարելով: Այս տխրության ու սգի մեջ ուրախություն ունեցա ապրելու մեր ժողովրդի միասնականությունը, այդ աղոթականությունը, երբ բոլորս միասնաբար աղոթեցին: Մեր այս միասնականությունը, մեր այս համախմբվածությունը եւ նույնիսկ միասնական պահանաջատիրությունը մեզ բերեց այն համոզման, որ  մենք քրիստոնյա արժեքներ ունենք, որոնք հաճախ մոխրի ու հողի տակ ենք պահում, իսկ փորձության պահին բերում ենք առաջ եւ ցույց ենք տալիս մեր իրական արժեքը»,-նշեց գերաշնորհ Միքայել սրբազանը՝ կրկին կոչ անելով աղոթել Ավետիսյանների ընտանիքի ննջեցյալների համար:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am