Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Պորոշենկոն հունվարի 25-ը սգո օր է հայտարարել ի հիշատակ Մարիուպոլում զոհվածների

Պորոշենկոն հունվարի  25-ը սգո օր է հայտարարել ի հիշատակ Մարիուպոլում 
զոհվածների

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի  25-ը հայտարարել է սգո օր` ի հիշատակ Մարիուպոլում զոհվածների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատսխան հրամանագիրը երկրի ղերավարը ստորագրել է անցած գիշեր: «Զոհված քաղաքացիները հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելու ժամը 12:00-ին` մեկ րոպե լռությամբ»,-ասված է նախագահի հրամանագրում:

Շաբաթ օրը ուկրաինացի ուժայինները հայտնել են Մարիուպոլի գնդակոծության մասին, որի հետևանքով մահացել է 30 մարդ, վիրավորվել է ավելի քան հարյուրը: Ուժայիններն այդ ամենի մեջ մեղադրում են աշխարհազորայիններին: Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդավար Հանրապետության աշխարհազորայինները հերքում են ԴԺՀ-ի կողմից Մարիուպոլի հրետակոծման մասին ուժայինների տարածած լուրերը` հայտարարելով, որ Մարիուպոլի շրջանում իրենք հրետանի չունեն, որով կարող էին կրակ բացել տվյալ շրջանի վրա: ԴԺՀ-ի աշխարհազորայինների շտաբի ներկայացուցչի խոսքերով, կրակն արձակվել է այն վայրից, որտեղ տեղակայված են ուկրանացի ուժայինները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am