Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դատարանը մերժել է Դինքի գործով փաստաբանի պահանջները

Դատարանը մերժել է Դինքի գործով փաստաբանի պահանջները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԻՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի գործով կայացած հերթական դատական նիստում դատարանը մերժել է Դինքի ընտանիքի փաստաբանների ներկայացրած պահանջները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը: Դատական նիստին ներկա է եղել ազատութան մեջ գտնվող կասկածյալ Էրհան Թունջելը, իսկ մարդասպան Օգյուն Սամասթը և հանցագործության կազմակերպիչ Յասին Հայալը նիստին չեն մասնակցել:

Փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն դատարանից պահանջել է ընդլայնել սպանության գործի հետաքննությունը, իրենց հանձնել Ստամբուլի անվտանգության վարչության և հետախուզական բաժնի արձանագրությունները Հրանտ Դինքի և «Ակոս» պարբերականի վերաբերյալ արված ուսումնասիրությունների, պոլսահայ մտավորականի գործով դատական նիստներին մասնակցած անձանց վերաբերյալ:

Բաքըրջըօղլուն ցանկացել է, որ դատարանն ուսումնասիրի Դինքի սպանությունից առաջ և հետո Տրապիզոնի անվտանգության վարչության կողմից օգտագործված համակարգիչների տվյալները:

Դինքի ընտանիքի փաստաբանը, հիշեցնելով, որ հանցագործության օրը դեպքի վայրի տեսախցիկների ժամը 10.00-13.00-ի ձայնագրությունները ջնջվել են, պահանջել է, որ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակն ուսումնասիրի ձայնագրած բոլոր խտասկավառակները, ինչպես նաև ուսումնասիրվեն այդ տարածքում արված այլ ձայնագրություններ: Բաքըրջըօղլուն պնդել է, որ  քննության կանչվի Յասին Հայալի ընկերը` Էրգյուն Չաղաթայը: Փաստաբանը պահանջել է, որ ուսումնասիրվի «Ակոս»-ի խմբագրատանը մոտ գտնվող ինտերնետ-սրճարանի տիրոջ և Օգյուն Սամասթի միջև կապը, ինչպես նաև հետազոտվեն տվյալ սրճարանի տեսաձայնագրությունները, որտեղ այցելել էր մարդասպանը:

Դինքի գործը քննող դատարանը, սակայն, մերժել է այս պահանջները` պարզաբանելով, որ դրանց ուսումնասիրությունը միայն ավելի կերարացնի գործի քննությունը: Դատարանը չի բավարարել է նաև երկրից դուրս գալու արգելքը վերացնելու մասին Էրհան Թունջելի ներկայացրած պահանջը:

Դինքի գործով հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 28-ին:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման  ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am