Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոր Գեղիի առողջության առաջնային պահպանման կենտրոնում կազմակերպվել են կանանց անվճար հետազոտություններ

Նոր Գեղիի առողջության առաջնային պահպանման կենտրոնում կազմակերպվել 
են կանանց անվճար հետազոտություններ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կոտայքի մարզպետարանի, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի տարածքային կազմակերպության նախաձեռնությամբ Նոր Գեղիի առողջության առաջնային պահպանման կենտրոնում կազմակերպվել է կանանց անվճար հետազոտություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվությաև և  հասարակայնության հետ կապերի բաժնից, Նոր Գեղի և Արգել համայնքների շուրջ 60 բնակիչների համար այս ծրագրի շրջանակներում կազմակերպվել են կրծքագեղձի և վահանաձև գեղձի անվճար հետազոտություններ՝ հնարավոր հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխարգելման և հետագա բուժման կուրսեր կազմակերպելու նկատառումներով:

Առողջապահական այս ձեռնարկին մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Պապոյանը:

Նոր Գեղի և Արգել համայնքների բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել այս ծրագրի իրականացման համար:

Իսկ նախաձեռնության հեղինակները վստահեցրել են, որ գործընթացը կրելու է շարունակական բնույթ՝ ընդգրկելով մարզի այլ համայնքներ և առողջապահական այլ բնույթի հետազոտություններ ևս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am