Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքական ժխտողականության դեմ պայքարում պետք է ակտիվացնել քայլերը իրավական դաշտում. թուրքագետ

Թուրքական ժխտողականության դեմ պայքարում պետք է ակտիվացնել քայլերը 
իրավական դաշտում. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու համար պետք է փոփոխել Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարի ռազմավարությունը, ակտիվացնել իրավական դաշտում խնդրի կարգավորմանն ուղղված քայլերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

«Ընդհանրապես, պետք է պայքարը դարձնել ավելի բազմաճյուղ: Այժմ ուշադրությունն ավելի շատ կենտրոնացված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա, սակայն կան որոշակի հիմքեր ակտիվացնելու պայքարը նաև իրավական դաշտում: Ինչպես նաև մենք ռեսուրսներ ունենք ակտիվացնելու մեր աշխատանքները հենց թուրքական հասարակության շրջանում»,-հավելեց թուրքագետը:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ՀՀ նախագահին ուղղված Գալիպոլիի տարեդարձինն մասնակցելու հրավերինˋ Պետրոսյանը նշեց, որ գլխավոր նպատակը միջազգային հանրության ուշադրությունը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումներից շեղելն է:

«Վերլուծելով Թուրքիայի նախկին քայլերըˋ կարող ենք որոշակի կանխատեսումներ անել. այս քայլը մեծ աղմուկ է պարունակում, պատրանք, իբր (Թուրքիայում) դրական տեղաշարժ կա, սակայն, իրականում,  խորքային լուրջ զարգացումներ չկան»,- ասաց թուրքագետը: Նրա խոսքովˋ 2014 թվականի ապրիլի 24-ի Էրդողանի ուղերձն ուղղված հայ ժողովրդին, Էթիեն Մահչուփյանի նշանակումը որպես վարչապետի գլխավոր խորհրդական նույն ժխտողական քաղաքականության ավելի արդիական դրսևորումներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am