Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Գանգուղեղի վնասվածք ունեցող մեկ ոստիկան Գյումրիից տեղափոխվել է Երևան

Գանգուղեղի վնասվածք ունեցող մեկ ոստիկան Գյումրիից տեղափոխվել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանր վիճակում գտնվող ոստիկանին, ով ուներ գանգուղեղի վնասվածք, Գյումրիի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիի բժշկական կենտրոնի բժիշկ Արմեն Իսահակյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ քիչ առաջ Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս 6 տուժած ոստիկան:

Հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո իրավիճակը Գյումրիում լարվեց: Հանրահավաքի մասնակիցները Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հանդիպեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով վստահեցրեց, որ դիմելու է ռուսական կողմին` ոճրագործին հայաստանյան իրավապահներին հանձնելու համար: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները պահանջեցին նկարահանել ոճրագործին, որպեսզի հավաստիանան, որ նա գտնվում է Գյումրիում: Դատախազության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցներն ուղևորվեցին ՌԴ հյուպատոսարանի շենք, որտեղ էլ ցուցարարների և ոստիկանների միջև արձանագրվեց բախում: Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մուտքի մոտ քաղաքացիների ու ոստիկանների միջեւ միջադեպի արդյունքում արձանագրված առաջին վիրավորին շտապ բուժօգնության մեքենայով Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել 20:15-ին: Այս ընթացքում հիվանդանոց դիմել է 14 քաղաքացի, որից 5-ը` ոստիկան: Ընդունված հիվանդներից ծանր վիճակում է ոստիկաններից մեկը, ով ստացել է գանգուղեղային վնասվածք: Այս պահին հիվանդանոցում հետազոտման փուլում են գտնվում 3 քաղաքացի, որից 2-ը` ոստիկան, նրանցից 1-ը վերակենդանացման բաժնում է: Մյուս հիվանդները ստանալով բուժօգնություն՝ դուրս են գրվել հիվանդանոցից: Հիվանդանոց դիմած հիվանդներից միայն 1-ի մոտ է եղել այրվածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am