Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ստամբուլում որոշել են Հրանտ Դինքի անունով փողոց անվանակոչել

Ստամբուլում որոշել են Հրանտ Դինքի  անունով փողոց անվանակոչել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանի համայնքապետարանը որոշել է Հրանտ Դինքի անունով փողոց անվանակոչել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» թերթը:

Ըստ թերթի, համայնքի ավագանու անդամները դիմել են Ստամբուլի քաղաքային խորհրդին, եւ նրանց առաջարկն արդեն ընդունվել է: Ներկայում համայնքապետարանը քննարկում է, թե որ փողոցն է անվանակոչվելու Դինքի անվամբ: Նշվում է, որ հարցը քննարկվելու է նաեւ Դինքի ընտանիքի հետ:

Թերթը հայտնում է, որ ավելի վաղ Դինքի անունով փողոց կոչելու առաջարկով Ստամբուլի քաղաքապետարան էր դիմել Շիշլիի համայնքապետարանը, սակայն, մերժում էր ստացել: Նշվում է, թե Բաքըրքյոյի համայնքապետարանը որոշել է, որ եթե նման արգելքի հանդիպի, Դինքի անունով իր տարածքում գտնվող մշակութային կենտրոն կկոչի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am