Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերային

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերային

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն «Մոսկվա» կինոթատրոնում թոռնիկների հետ դիտել է Ղ. Աղայանի հեքիաթի հիման վրա ստեղծված «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Անիմացիոն մուլտֆիլմը, որի պրեմիերան այսօր էր, ստեղծվել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ի կողմից՝ ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ: Մուլտֆիլմի արտադրությունն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2010-2014թթ. կինոնկարների արտադրության ծրագրի շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am