Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ադրբեջանական պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանական պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունը չի 
համապատասխանում իրականությանը. ԼՂՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ապա ՊԲ-ն իրազեկում է, որ տվյալ անձը, հանդիսանալով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու  հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ  դեկտեմբերի 26-ի երեկոյան հայկական կողմը Աղդամի հատվածից իրականացրել է դիվերսիոն գործողություն, որի հետևանքով ԼՂՀ ՊԲ մեկ զինծառայող գերի է ընկել: Ըստ «ԱՊԱ»-ի` գերի ընկնողը Արսեն Բաղդասարյանն է:

Դեպքի առնչությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է. «Արցախյան կողմը երբեք չի դիմել դիվերսիոն գործողությունների, քանի որ դա մեր ոճը չէ: Մենք նման տարբերակով հարցեր չենք լուծում: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական կողմը դիվերսիա է իրականացրել եւ ունենք ռազմագերի, ապա ես կհորդորեի չտրվել ադրբեջանական շահարկումներին եւ սպասել պաշտոնական հաղորդագրության ԼՂՀ պաշտպանության բանակից»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am