Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանը եւ Ռուսաստանը կենտրոն կստեղծեն Կովկասում արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման համար

Հայաստանը եւ Ռուսաստանը կենտրոն կստեղծեն Կովկասում արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման համար

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի կառավարությունը հավանություն Է տվել հումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտոնի ստեղծման վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագրի նախագծին: Փաստաթուղթը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից պատրաստել Է արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման բնագավառում երկկողմ համագործակցության միջոցառումների շրջանակներում: Ռուսաստանի ԱԻՆ-ին հանձնարարված Է ՌԴ ԱԳ նախարարության մասնակցությամբ բանակցություններ վարել հայկական կողմի հետ եւ համաձայնության հասնելուց հետո ՌԴ-ի կառավարության անունից ստորագրել նշված համաձայնագիրը:

Կենտրոնը գործակցելու Է ՄԱԿ-ի, Եվրամիության եւ միջազգային այլ կազմակերպությունների պրոֆիլային կառույցների հետ:

«Համաձայնագրի նախագծով նախատեսվում Է հումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնի ստեղծում՝ կովկասյան տարածաշրջանում արտակարգ հումանիտար արձագանքման խնիրների կատարմանը օժանդակություն ցուցաբերելու համար՝ տարածաշրջանային ինտեգրացման մակարդակի բարձրացման եւ արտակարգ իրավիճակներին հակազդելու օպերատիվության հիման վրա»,- նշվում Է կայքում:

Կենտրոնի առջեւ դրվում են արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման խնդիրներ, ներառյալ հրդեհների մարումը, որոնողափրկարարական գործողություններին, հումանիտար ականազերծմանը, մարդասիրական օգնությունը տեղ հասցնելուն, ազգային ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացմանը եւ տարածաշրջանի բնակչության ու տարածքների պաշտպանության հետ կապված մյուս հարցերի լուծմանն օժանդակելը:   

Կենտրոնն ունենալու Է միջկառավարական ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ:

Կենտրոնում մշտական հիման վրա ենթադրվում Է ստեղծել կառավարման եւ հսկողության մարմիններ՝ ռուսական եւ հայկական կողմերի հավասար ներկայացուցչությամբ:

Կենտրոնի ուժերի եւ միջոցների կազմում պլանավորվում Է ներառել ավիացիոն խմբավորում, որոնողափրկարարական այլ մասնագիտացված կազմավորումներ՝ կողմերի միջեւ համաձայնեցմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am