Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սիրիահայերն իրենց հատուկ «համ ու հոտով» ամանորյա հանդիսություն են կազմակերպել մանուկների համար

Սիրիահայերն իրենց հատուկ «համ ու հոտով» ամանորյա հանդիսություն են 
կազմակերպել մանուկների համար

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ և հայաստանցի երեխաները միասին, երգ ու պարով մասնակցեցին «Տաքուկ Ամանոր» խորագիրը կրող ամանորյա հանդիսությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը համատեղ ամանորյա ուրախ տոնախմբություն էին կազմակերպել մանուկների համար, որին փոքրիկ ներկայացմամբ հանդես եկան նաև «Արևիկ-Հայաստան» սիրիահայ թերաճ երեխաների կենտրոնի սաները:

Գալիք  տարվա համար «Հալեպ» հայրենակցական միության նախագահ Անի Պալխեանը մեկ մաղթանք ունի` որ պատերազմը վերջապես ավարտվի: «Ցանկանում եմ, որ պատերազմը վերջապես ավարտվի, որ մեր հալեպցիները, ովքեր ցանկանում են` վերադառնան Հալեպ, իսկ նրանք, ովքեր ցանկանում են մնալ Երևանում` գնան իրենց ունեցվածքին տեր կանգնեն ու նոր հետ գան հայրենիք»,- մաղթեց նա:

Մանուկների տոնն ապահովված էր, ամենուր թևածում էր խինդն ու ծիծաղը: Իսկ տոնական սեղանները, հայկական և արևելյան ավանդույթի համաձայն, լի են տարբեր տեսակի համադամ ուտեստներով: Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ սիրիահայերն իրենց հետ յուրահատուկ համ ու հոտ են բերել մեր մշակույթ` նաև արդեն բոլորին հայտնի բիբարով և ֆաթաերով զարդարով, կիչով:

Հալեպից Հայաստան եկած ութամյա Սարգիսը Ձմեռ պապիկից մեքենա է ցանկանում ստանալ: «Պետարազմ էր` դրա համար եկանք»,- ասում է Սարգիսը, ապա հավելում, որ արդեն հարմարվել է հայաստանում. 27 ընկեր ունի և ցանկանում է Երևանում մնալ ու լավ փաստաբան դառնալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am