ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում է մեկ թեկնածու
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միության` ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնին առաջադրվել է մեկ թեկնածու:
Գործող նախագահ Միշել Պլատինին միակ թեկնածուն է, ով հավակնում է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնի: Պլատինին արդեն երրորդ անգամը կարող է ընտրվել այդ պաշտոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանանա մարտին Վիեննայում անցկացվելիք վեհաժողովի ժամանակ:
Պլատինին պատվավոր Լեգեոնի շքանշանակիր է: Չորս տարի մարզել է Ֆրանսիայի հավաքականը, սակայն նշանակալի հաջողությունների չի հասել: 1992-ից հետո սկսել է զբաղվել վարչական աշխատանքով և զբաղեցրել մի շարք պաշտոններ ՖԻՖԱ-ում, Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայում: 2007-ի հունվարի 26-ին ընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահ, 2011-ի մարտի 22-ին՝ վերընտրվել այդ պաշտոնին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում