Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Գվինեայում շարունակում են թաքցնել Էբոլայով վարակվելու դեպքերը

Գվինեայում շարունակում են թաքցնել Էբոլայով վարակվելու դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գվինեայի բնակչությունը վտանգավոր վիրուսով վարակման առաջին դեպքից մեկ տարի անց շարունակում է թաքցնել Էբոլա տենդով հիվանդանալու բազմաթիվ դեպքեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես BBC-ին պատմել է Գվինեայում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Ժերոմ Մուտոնը, գվինեացիներից շատերն առաջվա պես իշխանություններից թաքցնում են իրենց հիվանդացած հարազատներին, ինչը մեծացնում է տենդի տարածման ռիսկերը:

Էբոլա համաճարակի առաջին զոհը դարձել է երկամյա մի երեխա, որը Գվինեայում մահացել է ուղիղ մեկ տարի առաջ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 7 հազար 565-ի, վարակված է 19 հազար 431 մարդ: ԱՀԿ-ի վիճակագրական նյութերում նշված հիվանդանալու բոլոր դեպքերը վերաբերում են երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին:

Իրադրությունն առավել ծանր է Լիբերիայում, որտեղ մահացել է 3 հազար 376 մարդ, հիվանդացել՝ 7 հազար 830-ը:

Ներկայում աշխարհի մի շարք երկրներում մարդկանց վրա փորձարկվում են Էբոլայի դեմ առավել հեռանկարային պատվաստանյութերը, սակայն դրանցից ոչ մեկն առայժմ չի ապացուցել իր արդյունավետությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am