Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Աֆղանստանում կառուցելու են նոր մայրաքաղաք՝ Նոր Քաբուլը

 Աֆղանստանում կառուցելու են նոր մայրաքաղաք՝ Նոր Քաբուլը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանը պատրաստվում Է կառուցել արդի մայրաքաղաք՝ Նոր Քաբուլը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Խաամա-պրես» գործակալությանը, Kabul New City Development  ոչ կառավարական կազմակերպության փոխնախագահ Էլհամ Օմար Խոթաքին հայտարարել Է, որ շինարարներն աշխատանքին ձեռնամուխ լինելու համար սպասում են միայն նախագահի համաձայնությանը:

Նոր Քաբուլը կկառուցվի Քաբուլի Հաջի Ռավաշ օդանավակայանի եւ Բաղրամի թռիչքարանի միջեւ ընկած տարածքում, որտեղ տեղաբաշխված Է ԱՄՆ-ի ռազմակայանը: Խոթաքիի խոսքով՝ ընկերությունը շինարարական ֆիրմաների հետ հինգ համաձայնագիր Է ստորագրել առաջին 55 բնակելի շենքերի կառուցման համար  

Ըստ պլանի՝ նոր քաղաքի տարածությունը կրկնակի մեծ կլինի, քան ներկայիս մայրաքաղաքինը, եւ կհասնեի 740 քառակուսի կիլոմետրի: Այդ տարածքում կտեղավորվի 600 հազար տուն: Ընդամենը Նոր Քաբուլը ենթադրվում Է կառուցել 15 տարում: Այնտեղ կբնակվի մոտավորապես 2,5 միլիոն մարդ:

Ներկայիս մայրաքաղաքում, որին վիճակված Է դառնալու Հին Քաբուլ, բնակվում Է, ըստ գնահատումների՝ 5-ից մինչեւ 6 միլիոն մարդ, մինչդեռ այն նախատեսված Է մեկ միլիոն բնակչի համար: Նախագծի իրագործումն, ըստ գնահատումների՝ կնստի 80 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am