Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

ԱՀԿ-ն հուսով է մինչեւ 2015 թվականի սկիզբը Էբոլայով վարակվածներին մեկուսացնել երեք երկրներում

ԱՀԿ-ն հուսով է մինչեւ 2015 թվականի սկիզբը Էբոլայով վարակվածներին մեկուսացնել երեք երկրներում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուսով է մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը բուժման համար մեկուսացնել բոլոր նրանց, ում մոտ հաստատվել է Էբոլա տենդի մահացու վիրուսի առկայությունը երեք առավել վարակված երկրներում՝ Լիբերիայում, Սիեռա Լեոնեում եւ Գվինեայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է այդ վիրուսի հետ կապված իրադրության վերաբերյալ փաստաթղթում, որը ԱՀԿ-ն հրապարակել է դեկտեմբերի 24-ին:

Ավելի վաղ ԱՀԿ-ի՝ Էբոլա տենդի դեմ պայքարի խմբի ղեկավար, բելգիացի միկրոկենսաբան Պետեր Պիոտը BBC-ին տված հարցազրույցում այն կարծիքն Է հայտնել, որ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի դեմ պայքարը կշարունակվի առնվազն մեկ տարի: Փորձագետը նաեւ նախազգուշացրել Է, որ ներկայիս համաճարակը վերջինը չի լինի, իսկ այնպիսի պատվաստանյութ պատրաստելու համար, որը կկարողանա հաղթել մահացու հիվանդությանը, ժամանակ կպահանջվի:

Դեկտեմբերի 23-ին ԱՀԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 7 հազար 565-ի, վարակված է 19 հազար 431 մարդ: ԱՀԿ-ի վիճակագրական նյութերում նշված հիվանդանալու բոլոր դեպքերը վերաբերում են երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին:

Իրադրությունն առավել ծանր է Լիբերիայում, որտեղ մահացել է 3 հազար 376 մարդ, հիվանդացել՝ 7 հազար 830-ը:

Ներկայում աշխարհի մի շարք երկրներում մարդկանց վրա փորձարկվում են Էբոլայի դեմ առավել հեռանկարային պատվաստանյութերը, սակայն դրանցից ոչ մեկն առայժմ չի ապացուցել իր արդյունավետությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am