Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Վիրահայոց թեմին տրված դրամական փոխհատուցումը կարող է շատ խնդիրներ մասամբ լուծել. վրացագետ

Վիրահայոց թեմին տրված դրամական փոխհատուցումը կարող է շատ խնդիրներ 
մասամբ լուծել. վրացագետ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացագետ Ալիկ Էրոյանցը վիրահայոց թեմին տրվող 1,25 մլն լարիի չափով փոխահատուցումը բավականին ոգևորիչ փաստ է համարում: Այս մասին վրացագետը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «4 կրոնական միավորումներին՝ Հայ Առաքելական , Հռոմեական-Կաթոլիկ եկեղեցիներին, իսլամական և հրեական համայքներին, ընդհանուր առմամբ փոխանցվել է 4,5 մլն լարի: Տվյալ հանգամանքը բավական ոգևորիչ է հատկապես վիրահայոց թեմի համար, քանի որ շատ խնդիրներ կարելի է գոնե մասամբ լուծել նշված գումարով, որն, ըստ էության, փոքր չէ, և կազմում է մոտ 1,25 մլն լարի (670 հազար դոլար)»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է նա:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 24-ին հանդիպել Է հրեական եւ մուսուլմանական համայնքների, ինչպես նաեւ Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Կառավարության որոշման համաձայն՝ Վրաստանում վերոհիշյալ կրոնական միավորումներին ֆինանսական փոխհատուցում Է տրամադրվել «խորհրդային ամբողջատիրության շրջանում հասցված» բարոյանյութական վնասի համար»:

Այս տարվա հունվարի 27-ին Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել կյանքի կոչել «Վրաստանում գոյություն ունեցող կրոնական միավորումների հանդեպ մի քանի միջոցառումների իրականացումը խորհրդային միապետական համակարգի կողմից հասցված վնասի մասամբ վերականգնման ուղղությամբ» օրինագիծը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am