Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Գալուստ Սահակյանը այցելել է Գավառի մանկատուն

Գալուստ Սահակյանը այցելել է  Գավառի մանկատուն

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: ԱԺ նախագահին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարին մեծ շուքով եւ ջերմությամբ դիմավորել են մանկատան սաներն ու աշխատակազմը:

Շրջելով մանկատանը` Գալուստ Սահակյանը անմիջական մթնոլորտում խոսել է մանկատան անձնակազմի եւ սաների հետ, ծանոթացել վերջիններիս կեցության պայմաններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նա այցելել է երեխաների ննջարաններ, խաղասրահ, դասասենյակ, գրադարան եւ ճաշարան ` ծանոթանալով ճաշացանկին:

ԱԺ նախագահը ներկա է գտնվել նաեւ գորգագործական խմբակի դասընթացին , որտեղ մանկատան սաները ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները, գորգերը եւ գոբելենները:

Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշել է, որ մանկատանը բնակվում է 62 երեխա, որոնցից 50-ը սովորում են հանրակրթական դպրոցներում, 3-ը Գավառի պետական համալսարանում եւ հպարտությամբ հավելել, որ 5 տղաներ ծառայում են հայոց բանակում: Տնօրենն ընդգծել է նաեւ, որ 2014 թվականի ընթացքում մանկատնից
որդեգրվել է 21 երեխա:

Մանկատան սաները մեծ սպասումով եւ հուզմունքով ամանորյա խորհրդանշական ներկայացում էին պատրաստել ԱԺ նախագահի եւ ներկաների համար: Երեխաների ուրախ տրամադրությունը եւ ներկաների հուզմունքը եզրափակել է տոնի խորհրդանիշ Ձմեռ պապը, ով ներկաներին բաժանել է ԱԺ նախագահի կողմից բերված նվերները:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ, ներկաներին մաղթել է քաջառողջություն եւ երազանքների իրականացում:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով` անշուշտ ողջունելի է, որ մանկատունն ունի լավ պայմաններ եւ երեխաների համար ապահովում է ընտանեկան ջերմ միջավայր: Հանդիպմանավարտին մանկատան սաները ԱԺ նախագահին են նվիրել իրենց ձեռագործաշխատանքներից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am