Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ են կայացել

Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարությունների միջև 
քաղաքական խորհրդատվություններ են կայացել

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 24-ին Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդատվություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական կողմից խորհրդատվությունները վարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենական կողմից` Թուրքմենստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վեպա Խաջիևը:

Երկուստեք բարձր է գնահատվել հայ-թուրքմենական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Երկկողմ փոխգործակցության զարգացման համատեքստում նշվել է դեկտեմբերի 23-ին Երևանում հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը, առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, սպորտի և զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային-հումանիտար բնագավառներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտությունը:

Քննարկվել են հայ-թուրքմենական իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները, ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am