Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում առաջին անգամ իրականացվում է փոքր ՀԷԿ-երի անձնագրավորում

 Հայաստանում առաջին անգամ իրականացվում է փոքր ՀԷԿ-երի 
անձնագրավորում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հասարակական կազմակերպությունների հետ միասին իրականացվում է 100 փոքր ՀԷԿ-երի անձնագրավորում: «Փոքր ՀԷԿ-երում մենք ունենք լուրջ խնդիրներ` ջրի բնապահպանական թողքի, ձկնանցարանների հետ կապված. այս տարի սակավաջրության պատճառով խնդիրներ և չարաշահումներ էին առաջացել: Անձնագրավորման գործընթացը թույլ է տալու տեսանելի դարձնել ՀԷԿ-երի բաց ու թույլ կողմերը, և այն թե ինչ ձևով դրանք հնարավոր կլինի շտկել, ինչ գումարներ է անհրաժեշտ ներդնել, որպեսզի այդ ՀԵԿ-երը կարողանան լիարժեք աշխատել՝ բնական թողքերի և շրջակա միջավայրի վրա ազդեցության հետ կապված», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 22-ին, տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Նախարարի խոսքով՝ բնապահպանները հաճախ էին ահազանգում այդ խնդիրների վերաբերյալ, և Բնապահպանության նախարարության ուսումնասիրությունները պարզեցին, որ դրանք իրական էին: Փորձ կատարվեց որոշակիորեն լուծել խնդիրները, որոշ ՀԷԿ-երի սեփականաետերեր ենթարկվեցին տույժերի և տուգանքների: Նաև իրականացվեցին բացատրական աշխատանքներ, իսկ ներկա պահին իրականացվում են տեսչական ստուգումներ, և այն ՀԷԿ-երը, որոնք շտկումներ չեն իրականացնի՝ կենթարկվեն պատժամիջոցների:

Բնապահպանության նախարարը նաև հույս հայտնեց, որ մնացած ՀԷԿ-երը նույնպես կկարողանան նման կարգով սկսել աշխատել, ինչի շնորհիվ որոշակի ժամանակ հետո ՀԷԿ-երի հետ աշխատանքներում կարձանագրվեն լուրջ փոփոխություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am