Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվրոպան, ինչպես ՌԴ-ն, շահագրգռված չէ առևտրաշրջանառության ծավալների կրճատմամբ. Պուտին

Եվրոպան, ինչպես ՌԴ-ն, շահագրգռված չէ առևտրաշրջանառության ծավալների կրճատմամբ. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Եվրոպայում ինչպես Ռուսաստանում հետաքրքրված չեն առևտրաշրջանառության ծավալների կրճատմամբ: «Վստահեցնում եմ ձեզ, ոչ ոք շահագրգռված չէ այն իրավիճակով, որն ձևավորվում է այսօր, օրինակ, նույն Եվրոպայում: Եվրոպական երկրների հետ մեր առևտրաշրջանառությունը նվազում է, որը մեր հիմնական առևտրատնտեսական գործընկերն է: Սակայն վստահեցնում եմ, այնտեղ ևս դա ոչ ոքի չի ուրախացնում»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ` ասել է Պուտինը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա ընդգծել է, որ առևտրաշրջանառության ծավալների կրճատումը հետևանք է ոչ միայն էներգակիրների գների նվազման, այլ նաև արժութային շուկայում տեղի ունեցող գործողությունների: Պուտինի խոսքով` դա սահմանափակում է ռուսական ընկերությունների հնարավորությունները, որոնք զբաղվում են ապրանքների արտահանմամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am