Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատի և Արամավիրի մարզերում հաջողվել է խնայել Ախուրյանի ջրամբարի ծավալից 1,5 անգամ ավելի ստորգետնյա ջուր

Արարատի և Արամավիրի մարզերում հաջողվել է խնայել Ախուրյանի ջրամբարի 
ծավալից  1,5 անգամ ավելի ստորգետնյա  ջուր

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Արարատի և Արմավիրի ապօրինի շահագործվող հորերի նկատմամբ կառավարության կողմից առավել խստացված ուշադրության շնորհիվ, ընդհանուր առմամբ, հաջողվել է խնայել 755 մլն խ.մ. ջուր, որը 1,5 անգամ ավելի է, քան Հայաստանի ամենամեծ` Ախուրյանի ջրամբարի ջրի ծավալին: Այս մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփսփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

«Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» և «Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրության և երաշտի մասին» ՀՀ կառավարության որոշումների արդյունքում Բնապահպանության նախարրաության կողմից տարված աշխատանքների արդյունքում այս տարի Արարատի և Արմավիրի մարզերի ընդհանուր առմամբ 146 համայնքներում իրականացվել է համայնքային պատկանելության հորատանցքերի հաշվառում: 2014 թ-ի սկզբից մինչ հունիսը Բնապահպանության նախարարությունը լուծարել, կոնսերվացրել կամ փականային ռեժիմի է բերել 253լ/վ հոսքով հորեր, ինչի շնորհիվ տարեկան խնայողությունը կազմում է 8մլն խ/մ: Հուլիսի 16-ից մինչև դեկտեմբերի 20-ը լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 266 հորատանցք, ինչի արդյունքում խնայվել է մոտ 23.886 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 753 մլն խ/մ:

«Հունիսից մենք սկսեցինք աշխատել նոր ձևով. հաշվառում իրականացրինք Արարատի և Արմավիրի տարածաշրջանի թվով 146 համայնքներում, բոլոր հորերը գրանցվեցին: Հասկացանք, թե ինչ ձևով պետք է իրականացվեն աշխատանքները, և կարողացանք ապահովել որոշակի արդյունքներ: Սկզբնական շրջանում մեր աշխատակիցների նկատմամբ կար անվստահություն, և մարդկանց թվում էր, թե ամենը մնալու է նախկինի պես, սակայն երկու շաբաթը մեզ բավական էր, որ ձկնաբույծներին և տեղի բնակչությանը կարողացայինք ապացուցել, որ իրականում աշխատանքներ ենք իրականացնելու», - հայտնեց Արամայիս Գրիգորյանը:

«ՀՀ Արարատյան դաշտում ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման ներդրման տեխնիկական առաջադրանքը» հավանության է արժանացել ՀՀ կառավարության 26.06.2014թ.-ի  թիվ 27 արձանագրային որոշմամբ: Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման և կազմման նպատակով կազմվել է նախահաշիվ 71 մլն դրամի չափով, որից 20 մլն դրամը, ՀՀ կառավարության 2014թ. սեպտեմբերի 4-ի  N1030-Ն որոշմամբ, հատկացվել է ՀՀ կառավարության պահուuտային ֆոնդից, իսկ 51 մլն դրամը` 2015թ. ՀՀ պետական բյուջեով: Այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am