Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեսպանությունն սկսում է 10 տարի ժամկետով ԱՄՆ վիզաների տրամադրումը

Դեսպանությունն սկսում է 10 տարի ժամկետով ԱՄՆ վիզաների տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասը տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների տրամադրումը հնարավոր կլինի սկսել նախատեսվածից ավելի վաղ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: 

Դեսպանությունը նախապես հայտնել էր, որ երկարաժամկետ վիզաները կտրամադրվեն 2015թ. հունվարի 1-ից, սակայն 2014թ. դեկտեմբերի 22-ից դեսպանությունը սկսում է այդ գործընթացը:

Տուրիստական ու գործնական նպատակներով Միացյալ Նահանգներ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային «B» տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչև 10 տարի վավերականության ժամկետով: Նաև, մինչև 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի «F», «M», կամ «J» տեսակի վիզաներ կտրամադրվեն ուսման նպատակով մեկնողներին, փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց: Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2015թ. հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր:

Ազատականացված վիզային ռեժիմի ներդրման գաղափարն առաջ էր քաշվել Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի անցյալ տարի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում: Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբն այն հարթակն է, որտեղ ամենամյա կտրվածքով դիտարկվում են երկկողմ առևտրին ու ներդրումներին, Հայաստանի ֆինանսական ու շուկայական բարեփոխումների առաջընթացին առնչվող հարցեր և վերհանվում են հնարավորությունները, որոնց շուրջ աշխատելով, Հայաստանն ու Միացյալ Նահանգները կկարողանան նպաստել երկարաժամկետ տնտեսական զարգացմանը: Այս համաձայնությունների արդյունքում կավելանան փոխադարձ այցելությունները, ներդրումները, բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչը երկուստեք շահավետ կլինի երկու երկրների տնտեսավարողների, այդ թվում նաև զբոսաշրջության համար: Վիզաների վավերականության երկար ժամկետը կդյուրացնի ուսանողների ու փոխանակման ծրագրերի մասնակիցների հայրենի երկիր այցելելու հնարավորությունները՝ տոների ու արձակուրդների ընթացքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am